Հայաստանը զրկվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) ձայնի իրավունքից։ «Քանի որ Հայաստանը մի քանի տարի շարունակ չի կատարել իր պարտավորությունները, կազմակերպության կանոնադրության համաձայն՝ առաջարկվել և որոշվել է Հայաստանին զրկել ձայնի, ինչպես նաև ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Այգու խորքում վեր խոյացող Մերգելյանի ինստիտուտի շենքը ինձ համար մի քիչ Մասիսի նման ա՝ փոքր հասակից միշտ աչքիս առաջ ա եղել

Այգու խորքում վեր խոյացող Մերգելյանի ինստիտուտի շենքը ինձ համար մի քիչ Մասիսի նման ա՝ փոքր հասակից միշտ աչքիս առաջ ա եղել
11.11.2026 | 21:01

Երեկոյան հինգի կողմերը Մերգելյանի այգու բոլոր նստարաններն ազատ էին։ Ցուրտ ա, էլ մարդիկ չեն նստում։ Իսկ ամռանն ազատ նստարան չէիր գտնի։ Պուլպուլակներից էլ շատ ջուր խմող չկա։ Երեխեքն էլ չեն վազվզում։ Զբոսնող էլ չկա, մենակ արագ-արագ ինչ-որ տեղ գնացող մարդիկ են, որ այգին փողոցի նման հատում են ու գնում իրանց գործերով։ Կարծես ամառային ներկայացումից հետո թատրոնի դեկորացիաները հավաքել են։

Բայց ես թատրոնում ուշ մնացած դերասանի նման մի քիչ նստեցի նստարանին։ Էս թաղերն ինձ հարազատ թաղեր են, անգամ մենակ՝ ես ինձ մենակ չեմ զգում։ Օդի ամեն խորանարդ մետրը պիկ ժամի ավտոբուսի նման իրար հրմշտող հիշողություններով ա լցված։ Չգիտես՝ որ մեկը հիշես, որ կողմ նայում եմ, մանկությունս ա։

Իսկ այգու խորքում վեր խոյացող Մերգելյանի ինստիտուտի շենքը իմ համար մի քիչ Մասիսի նման ա՝ փոքր հասակից միշտ աչքիս առաջ ա եղել։ Եթե չի երևացել, ուրեմն՝ տնից հեռու եմ եղել, բայց ուր էլ գնացել եմ, հենց հիշել եմ իմ տունը, միշտ աչքիս առաջ Մերգելյանի ինստիտուտի շենքն ա հայտնվել։

Կարելի ա ասել՝ ես Մերգելյանի ինստիտուտի շվաքի տակ եմ մեծացել՝ հենց էս այգում, որը մեր Արարատյան դաշտն էր։ Ես Մերգելյանի պուրակի բերք եմ։

Արդեն սկսում ա մթնել։ Վեր եմ կանում ու դանդաղ գլորվում դեպի տուն։ Ձմռան շունչն արդեն զգացվում ա։ Մի գարնան էլ կսպասենք։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 1080

Մեկնաբանություններ